ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Տեղի կունենա հոգեբանական վերնիսաժ

Տեղի կունենա հոգեբանական վերնիսաժ
14.05.2015 | 13:46

Մայիսի 15-ին տեղի կունենա «Հոգեբանական վերնիսաժ» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնը:

«Հոգեբանական վերնիսաժ»-ի նպատակներն են հանրությանը իրազեկել ժամանակակից հոգեբանության և հարակից մասնագիտությունների մարտահրավերներին, նպաստել բակալավրիատի ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը, տալ տարբեր մասնագիտացումներով ուսանողներին ինքնադրսևորվելու, աշխատաշուկայում կողմնորոշվելու հնարավորություն, նպաստել երիտասարդ մասնագետների համագործակցային եզրերի ընդլայնմանը, ուսանողների և շրջանավարտների միջև կապերի հաստատմանն ու ամրապնդմանը:
Միջոցառումը նախատեսում է պաստառների և տեսահոլովակների ցուցադրում, խորհրդատվություն, մոդելավորող իրավիճակների վերլուծություն, ուղեցույցների և մասնագիտական նյութերի տրամադրում, ուսուցողական միջոցառումներ:
Ցուցահանդեսի շրջանակներում այս տարի առաջին անգամ մասնակցելու են ինչպես հոգեբաններ, այնպես էլ այլ ոլորտի մասնագետներ:

Դիտվել է՝ 1438

Մեկնաբանություններ